
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հանրահավաքը, որի հարթակում են գտնվում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ անդամներ Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը և այլք:
Ելույթի խոսքով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, ով իր խոսքում հիշեց 6 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, զոհված անձանց անունների մասին: Վերջինս առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհվածների հիշատակը:
Արամ Մանուկյանի խոսքով մարտի մեկի բացահայտումը բոլորի խնդիրն է և պետք է բացահայտել և պատժել բոլոր մեղավորներին, այլապես մենք ազգ համարվել չենք կարող: Նրա պնդմամբ` իրենք կարող են հասնել այդ իրադարձությունների բացահայտմանը:
Նշենք, նաև ՀԱԿ-ի հանրահավաքին են միացել նաև Սարյան պուրակում հանրահավաք կազմակերպած ազատամարտիկները: