
Հունիսի 19-22-ը Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակությանը կդիմավորի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Քրիստինա Մուշեղյան