
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները Ազգային ժողով կգան հինգշաբթի օրը՝ հունիսի 15-ին:
Այդ օրը ԱԺ-ում կքննարկվի ՀՀ պետբյուջեի 2022թ-ի կատարողականը:
Բյուջեի կատարողականի նախագիծը կներկայացնի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սակայն վարչապետը և նախարարները նույնպես ներկա են լինելու քննարկմանը:
Նշենք, որ այդ օրը կառավարությունը նույնպես նիստ ունի, սակայն, քանի որ գործադիրի անդամները գալու են խորհրդարան, ըստ ամենայնի, կառավարության նիստը կհետաձգվի:
Քրիստինա Մուշեղյան