
«Ռուսաստանից Իսրայել փախած 74-ամյա Ալլա Պուգաչովայի վիճակն օրեցօր վատանում է. Մինչև վերջին պահը «Миллион алых роз» հիթի կատարողն իր հայրենիքում մի քանի ազդեցիկ պաշտպաններ ուներ, սակայն իրավիճակը սրընթաց փոխվում է»,-այս մասին գրում է Экспресс газета-ն։
Կայքը հավելում է, որ այսօր Մաքսիմ Գալկինի կնոջ դեմ «զենք է վերցրել» երգիչ Պրոխոր Չալյապինը, որը նախկինում շատ հավատարիմ է եղել Դիվային։ 39-ամյա երգիչն ասել է, որ Ալլա Բորիսովնային մեծ չի համարում։
Ինեսա Սուքիասյան