ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ալլա Պուգաչովան դարձավ 68 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  խորհրդային և ռուսական էստրադային երգիչ Ալլա Պուգաչովայի  ծննդյան օրն է:

Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։ Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը։

Ալլա պուգաչովայի երաժշտական կարիերան հաջողությամբ է պսակվել ոչ միայն ԽՍՀՄում, այլև միջազգային բեմահարթակում՝ Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում (մասնավորապես ԱՄՆ)։ Ներկայումս նրան պատվում են այնպիսի կոչումներով, ինչպիսիք են՝ «պրիմադոննա» (ռուս.՝ «примадонна»), «էստրադայի թագուհի» (ռուս.՝ «королевой эстрады»), «Ռուսաստանի գլխավոր երգչուհի»։

Ալլա Պուգաչովան մասնակցել է Դուբլինում կայացած Եվրատեսիլ 1997 երգի մրցույթին զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը, իր «Պրիմադոննա» երգով։




Լրահոս