ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու կյանքից զրկեցին «Գնունեցի Վարազիկ»-ին․ իրավապահները նոր վարկած ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին Երևանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ սպանված 35-ամյա Վարազդատ Գասպարյանի գործով ձերբակալվել է Հակոբ Ծ․-ն ։ Ըստ shamshyan.com-ի Հակոբ Ծ․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։

Եվ ահա մեզ հասած լուրերի համաձայն, քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկի» սպանության գործով ձերբակալվածը հրաժարվում է ցուցմունք տալ, ընդամենը բանավոր կերպով ասել է՝  ինչ կա սա է և իրավապահներին հասկացրել, թե ինչ արել է, լավ է արել,  ասելիք չունի:

Նշենք, որ իրավապահ համակարգում տարբեր վարկածներ են պտտվում, որ միգուցե Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկի» սպանությունը կապված է 2019 թվականի հուլիսի 2-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի հետ, երբ Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով:

Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: Բանն այն է, որ «Գնունեցի Վարազիկի» անունը շոշափվել է Անդրանիկ Հարությունյանի դեպքով եւ նրանցից տարիներ առաջ տեղի ունեցած սպանության համար վրեժխնդիր եղան:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ սպանված Վարազդատ Գասպարյանն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով: Մասնավորապես 2021 թվականի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։ Պատգամավորի եղբոր հետ մեղադրյալ է նաեւ սպանվա] Վարազդատ Գասպարյանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան

 




Լրահոս