ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Twitter-ի իր էջում գրել է, որ Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք։
«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում՝ օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Այդ կրակոցների հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։