ՀՀ մարզերն անեսթեզիոլոգի կարիք ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում առողջապահական համակարգի համաչափ զարգացումն օրակարգային խնդիր է: Որպեսզի հիվանդները մարզերից չշարունակեն գալ մայրաքաղաք Երևան` բուժվելու, առաջնահերթ պետք է մարզային բուժհաստատություններն ապահովվեն նեղ մասնագետներով և անհրաժեշտ ծառայությունների համալիր մատուցման հնարավորություններով:

2012թ. տվյալներով` մարզերում բժշկական մոտ 260 թափուր հաստիք է եղել: 2013-ի ընթացքում եղել է 329 թափուր հաստիք, իսկ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ` արդեն  322:

Մարզերում առավել պահանջված են անեսթեզիոլոգները, մանկաբույժները, սրտաբանները, նյարդաբանները, շտապօգնության բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները: Մասնագետների առավել մեծ կարիք ունեն Լոռին, Սյունիքը, Կոտայքը, Գեղարքունիքը:

ՀՀ Արագածոտնի մարզում գործող բուժհաստատություններն ունեն ընդամենը 13 մասնագետի կարիք: Այս մարզի բուժհաստատություններն ունեն վիրաբույժի, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի, մանկաբարձ-գինեկոլոգի/վիրահատողի, ակնաբույժի, էնդոկրինոլոգի, քիթ-կոկորդ-ականջաբանի, կարդիոլոգի, ինֆեկցիոնիստի, նյարդաբանի, ռենգենոլոգի և վնասվածքաբանի կարիք: Արարատի մարզում գործող բուժհաստատություններն ունեն 15 մասնագետի կարիք. դրանք են` շտապօգնության բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, ուռոլոգ, վնասվածքաբան, նյարդաբան և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, հոգեբույժ, ուռուցքաբան, ընտանեկան բժիշկ: Արմավիրի մարզն ունի ընդամենը 18, Գեղարքունիքը` 36, Կոտայքը` 39, Լոռին 70, Շիրակը` 36, Սյունիքը` 60, Տավուշը` 16, Վայոց Ձորը` 12-ի մասնագետի կարիք:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդե-ի հետ զրույցում նկատեց, որ ՀՀ ողջ տարածքով մասնագիտական ներուժի անհամաչափ բաշխումը նոր բան չէ: Այն եղել է նաև խորհրդային տարիներին. «Դա առկա է բոլոր մարզերում: Մարզային կենտրոններում հագեցված է հիմնական ներուժը, բայց մի փոքր հեռավոր, տնտեսապես վատ զարգացած, ցածր մակարդակում գտնվող մարզային քաղաքներում կնկատենք, որ կա մասնագիտական ներուժի պակաս, քաղց և անհամաչափ բաշխում, նաև` մարզի ներսում: Դեռ ավելին, կուտակում ունենք մայրաքաղաք Երևանում: Այս խնդրի լուծումը պարբերաբար փորձ է արվել հատվածային քայլերով լուծել:

Նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը քննարկեց մասնագիտական ներուժի զարգացման և այդ խնդրի բարելավման հայեցակարգը, որտեղ նաև ամրագրված են որոշակի միջոցառումներ, որպեսզի մարզերում կադրային անհամաչափության մասնագիտական խնդիրը լուծում ստանա: Սակայն մեր զրուցակիցը համոզված է, որ նախ անհրաժեշտ է ֆինանսական խնդիրները լուծել. «Աշխատավարձի և կեցության խնդիրների հարցը պետք է լուծել: Այսինքն` հարցը առողջապահության նախարարությունից մի քիչ դուրս է, այն գերատեսչական բնույթ ունի, որտեղ նաև մարզերի և համայնքների ղեկավարները պետք է ներգրավված լինեն: Եվ այդ պահերը մենք տեսնում ենք հաստատված հայեցակարգում: Մնում է միայն հուսալ, որ խնդիրը լուծում կստանա, որովհետև այն բարձրագույն խնդիր է և միայն Հայաստանին բնորոշ չէե:

Արարատ Մկրտչյանը նաև համոզված է, որ այս խնդրի խորացման դեպքում հիվանդների հոսքը միանշանակ կուղղվի դեպի այն մարզային կամ մայրաքաղաքային բուժկենտրոնները, որտեղ մասնագետների բաց չկա. «Իհարկե, ժամանակի ընթացքում տվյալ բուժծառայություն իրականացնող հիմնարկի նկատմամբ քաղաքացիների կողմից վստահության կորուստ կառաջանա: Ես գնում եմ, մասնագետ չկա, ժամերով սպասում եմ, որ հարևան մարզից կամ քաղաքից մասնագետ գա և հոգա իմ առողջական խնդիրները: Ինչպես կվարվեմ: Չեմ սպասի, անմիջապես կգնամ այնտեղ, որտեղ լուծում կտրվի իմ խնդիրներին. լուծումն էլ այս դեպքում Երևանն է: Եվ դրա հետևանքով անհամաչափությունը սրվում էե:

Իսկ ԱՆ անձնակազմի վարչության պետ Սամվել Սողոմոնյանը պնդում է, որ խնդրի լուծման համար նախարարությունը մշտապես քայլեր է ձեռնարկում. «Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մենք ունենք 322 թափուր բժշկական հաստիք: Այս առումով ամեն օր, ամեն ամիս նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կադրային այդ բացը լրացվի: Ու այդ քայլերը, միջոցառումները բազմաթիվ ենե:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ Գավառի բ/կ–ում անեսթեզիոլոգի խնդիր կա: «Ժողովուրդե-ն այս առիթով  պարբերաբար ահազանգեր է ստանում: Հիվանդները ստիպված են լինում ժամերով սպասել, մինչև մասնագետը հասնի: Ս. Սողոմոնյանի խոսքով Գավառի բ/կ-ում կա երկու անեսթեզիոլոգ, որոնցից մեկը համատեղությամբ նաև Մարտունու բ/կ-ում է աշխատում, իսկ մյուսը` Սևանի. «Այսինքն, երբ Գավառի բ/կ-ում անեսթեզիոլոգի միջամտություն է զգացվում, ապա մասնագետ է հրավիրվում Մարտունուց կամ Սևանիցե:

 Սյունէ Համբարձումյան

«Ժողովուրդ» օրաթերթ




Լրահոս