ՖՈՏՈ. Տեղումներից գետը քշել-տարել է բետոնե կամուրջը. հատուկ տեխնիկա է ուղարկվել Գետաթաղ գյուղ. արտակարգ իրավիճակ Սյունիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին, ժամը 15:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 15:00-ից մինչ 15:40-ը Շամբ, Դարբաս, Լոր, Շենաթաղ, Որոտնավան և Գետաթաղ գյուղերում տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գետաթաղ գյուղում առաջացել են ջրի կուտակումներ, որը վտանգ է ներկայացնում գյուղի տներին և կենդանիներին: Սյունիքի մարզպետարանից հատուկ տեխնիկա է ուղարկվել գյուղ՝ ջրաբերուկներից հունը մաքրելու համար:

Դարբաս գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմ, ինչի հետևանքով անկել են 16 գառ և 50 հավ, վնասվել են մշակաբույսեր:

Լոր գյուղում առատ տեղումներից գետը քշել-տարել է բետոնե կամուրջը (7 x 5 մ) և «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենա։

Գետի մյուս կողմում մնացել են հովիվներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ։ Հովիվներին հաջողվել է տեղափոխվել. կենդանիները նույնպես տեղափոխվել են անվտանգ տարածք:




Լրահոս