Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյանց 5, 7 եւ դրանց հարակից շենքերի բնակիչներից շատերը կիրակի` ուշ երեկոյան, պարզապես շոկի մեջ են հայտնվել: Երեկոյան` ժամը 21-ի սահմաններում, երբ արդեն մութն ընկել է, այդ շենքերի բակում հայտնվել է հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների շորերով, դիմակավորված, ինքնաձիգներով զինված խումբ, իսկ քիչ անց` տարբեր տեխնիկական սարքավորումներով զինված մեկ այլ խումբ: Մինչ բնակիչները վախեցած փորձել են պատսպարվել, պարզվել է, որ այնտեղ ընդամենը սերիալի նկարահանումներ են անցկացվում, եւ նկարահանվել է հանցագործին ոստիկանության կողմից բերման ենթարկելու դրվագ:
ԸՆԴԱՄԵՆԸ ԿԻՆՈ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ