
Այսօր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Բրյանսկ քաղաքի վետերանների զինվորական հոսպիտալի տարածքում։ Այդ բուժհաստատությունը դեռ կիսակառույց էր։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են,որ հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ այն բիտումով են լցրել։
Նշվում է նաև, որ հրդեհը զանգվածային է։ Քաղաքի մի քանի հատվածներից տեսանելի է սև ծուխ։