Ձորակապի հրդեհը մարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։15-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է «Ղլնջներ» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:19-ին, մարվել՝ 16:50-ին։ Այրվել են մոտ 4 հա խոզան և մոտ 16 հա խոտածածկույթ։




Լրահոս