«Իմ` պաշտոնից հեռանալը դեռ չի նշանակում դուրս գալ նախագահի թիմից»:
Ավելի հավանական է, որ էքս քաղաքապետը չի ցանկանում հրաժարվել քաղաքավարության կանոններից: Հրաժարակա՞ն էր տեղի ունեցածը, թե՞ պաշտոնանկություն` դեռ կպարզվի: Ակնհայտ է, սակայն, որ քաղաքականության մեջ հեռակա թիմակից հասկացություն չի կարող լինել, նույնիսկ եթե խոսքը նախկին քաղաքապետի ու հանրապետության նախագահի հարաբերությունների մասին է: Ուստիեւ հաշտվել է պետք այն մտքի հետ, որ Կ.Կարապետյանը մեկընդմիշտ է հեռացել Սերժ Սարգսյանի թիմից: Նկատենք, որ Կարապետյանի համար «քյար մնաց» շինթույլտվությունների արգելված վայրում «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի կառուցումը: Ինչպես ասում են` էդ էլ մի բան է: