
«Ես հա՛մ ՕԵԿ-ում, հա՛մ «Ժառանգություն»-ում եմ, հա՛մ էլ ժողովրդի հետ»:
Բոլորի սիրելի ժամանակներն ամեն ընտրությունից առաջ նորից են գալիս, եւ ապարանցի Սամվել Ալեքսանյանի անկեղծությունն այս առումով գնահատել է պետք: Նկատենք, որ խորհրդարանական որոշ կուսակցությունների անուններ թվարկելով` նա միանգամից առանձնացնում է ժողովրդին: Փաստորեն, նույնիսկ օլիգարխներն են հասկացել, որ ժողովուրդն ու կուսակցությունները, մեղմ ասած, անհամատեղելի են: Այսինքն` ժողովուրդ ասելով` կուսակցությունները միմիայն ընտրազանգված են պատկերացնում, իսկ ընտրազանգված, ինչպես հայտնի է, նրանց միայն համապետական քվեարկություններից առաջ է պետք: