Գագիկ Ծառուկյանը` ապագա Իվանիշվիլի՞…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իշխանությունների նկատմամբ համաժողովրդական ալիքի մեծացմանը զուգահեռ` վերջիններս անվստահելի ու անպատասխանատու գործընկերոջ համբավ են ձեռք բերել և զրկվել են նաև միջազգային հանրության անվերապահ աջակցությունից»,-Ազատության հրապարակում այսօր  հայտարարեց ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է:

Լևոն Տեր-Պետրոսյանը դրական է համարում ԱԺ ոչ չորս իշխանական ուժերի համագործակցությունը: Նա կարծում է, որ այսօր պետական ապարատի որոշ շերտեր, խոշոր գործարարներ ևս սկսել են հասկանալ, որ հարկավոր է իրականացնել արմատական բարեփոխումներ: Լևոն Տեր-Պետրոսյանը օրինակ է բերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` ասելով. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել»:

ՀՀ առաջին նախագահն ասաց, որ չի ցանկանում խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզ առաջարկել: Այդ քարտեզը տարբեր քաղաքական ուժեր Կոնգրեսի հետ միասին պետք է մշակեն: «Համոզված եմ`համարժեք արձագանքի և հասարակական ու քաղաքական ուժերի համախմբման պարագայում այսօրվա հանրահավաքը կարող է լուրջ քաղաքական գործընթացի սկիզբ դառնալ` սահմանադրական ճանապարհով հանգեցնելով խաղաղ իշխանափոխության և բացառելով բռնության ցանկացած դրսևորում ընդդիմության կողմից։ Մենք ուկրաինացիների պես բազմաքանակ չենք և ունենք Ղարաբաղի խնդիր, հետևաբար, քաղաքացիական պատերազմի ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող»,-եզրափակեց Լևոն Տեր-Պետրոսյանը:




Լրահոս