ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը Գյումրիում ավտովթարի է ենթարկվել․ մեքանան ջարդուփշուր է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի` Գյումրիի աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը քիչ առաջ իրեն պատկանող ավտոմեքենայով բախվել է բեռնատարի:

Վթարը տեղի է ունեցել Գյումրիի նախկին Շիրակ հյուրանոցի մոտակայքում:

Ականատեսները մեզ փոխանցեցին, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատգամավորը ոչ սթափ վիճակում է եղել՝ ալկոհոլի ազդեցության տակ:

Հավելենք, որ պատգամավորի մեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել, վթարի տեղում հենց այս պահին պարեկներն են աշխատում։

Քրիստինա Մուշեղյան

 




Լրահոս