
ArmLur.am-ը գրել էր,որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը քիչ առաջ իրեն պատկանող ավտոմեքենայով բախվել է բեռնատարի: Վթարը տեղի է ունեցել Գյումրիի նախկին Շիրակ հյուրանոցի մոտակայքում:
ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ դեպքի վայրից։
Հավելենք, որ ականատեսները մեզ փոխանցել էին, թե ըստ շրջանառվող տեղեկությունների, պատգամավորը ոչ սթափ վիճակում է եղել՝ ալկոհոլի ազդեցության տակ:
Լուսանկարները՝ ArmLur.am-ի