Հրավառություն կթույլատրվի բացառապես Հայաստանի տոնական օրերին կամ միջոցառումներին․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն է ստացել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթը։

Փաթեթի հեղինակը ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է, որը նիստի ժամանակ մանրամասնեց փոփոխությունները։ «Օրենքի ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո՝ հրավառությունները հնարավոր կլինի ՀՀ ներմուծել եւ կիրառել բացառապես Հայաստանի տոնական օրերին կամ համայնքային ու պետական մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ Փոքր հրավառությունների մասով մենք չենք սահմանափակում, այդ հրավառությունները կշարունակեն ներմուծվել ՀՀ եւ օգտագործվել մեր քաղաքացիների կողմից, սակայն քանի որ դրանց մեծ քանակությունը վտանգավորության աստիճան ունի, մենք սահմանում ենք սրա նկատմամբ որոշակի պահանջներ։ Մասնավորապես, լիցենզավորման ենթակա կլինի դրանց ներմուծումը, պահեստավորումը, առեւտուրը, արտադրությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։




Լրահոս