ՍՈՒՐՃ ԽՄԵԼՈՒ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի մոտ կանգնած սահմանամերձ համայնքների ղեկավարներից մեկը մյուսին հրավիրեց սրճարան: Հրավիրյալ գյուղապետը հարցրեց. «Իսկ փող ունե՞ս»: Մյուսն ափի մեջ շուռումուռ տվեց մի քանի մետաղադրամ եւ ասաց` կհերիքի:
Տեղեկացանք, որ փոքր համայնքներից մեկի ղեկավարի աշխատավարձը 65 հազար դրամ է, մյուսինը` 50 հազար դրամ: Գյուղապետերից մեկն ասաց, որ բարեկամն իրեն հրավիրում է Ղազախստան` մի արտադրամաս ղեկավարելու: Նա, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին սահմանամերձ գյուղը մի օր չի լքել, մտադիր է  այնտեղ տեղափոխվել: Եթե գյուղապետերն են նման վիճակում հայտնվել, կարելի է պատկերացնել սահմանամերձ գյուղերի սովորական բնակիչների դրությունը:




Լրահոս