Կամո Ցուցուլյանի որդու 31 մլն դրամանոց մեքենան․ ինչ ունեցվածք ունի ՆԳ փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի 2023 թվականի հունվարի 9-ի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: Ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո Իջևանի իր հայրենակիցներին յուղալի պաշտոններ է տալիս: Որոշ ժամանակ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Ցուցուլյանն իր նախկին համակարգից չի կտրվում եւ մասնակցել է Շենգավիթի դատարանի դիմաց տեղի ունեցող ակցիային։

Կամո Ցուցուլյանը 2022 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրում ներկայացրել է եկու բնակարան, որից մեկը անհատական բնակելի տուն է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, մյուսը՝ Իջևան քաղաքում բազմաբնակարան շենքում: Երկու բնակարանն էլ ժառանգություն է: Ցուցուլյանը նաև ժառանգություն է ստացել հասարակական նշանակության շինության 67% բաժնեմասն Իջևան քաղաքում, հայտարարագրել է նոր մեկ հողամաս և մեկ հասարակական նշանակության շինություն:

Ցուցուլյանը 2022 թվականին ձեռք է բերել բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Կամո Ցուցուլյանի կանխիկ դրամական միջոցները 2022 թվականի հաշվետու տարում կազմել են 22 հազար դոլար, և 17 միլիոն դրամ:

ՀՀ Ոստիկանությունից ստացել է 13 մլն 425 ազար դրամ, որպես աշխատանքի վարձատրություն: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 104 հազար դրամ:

Ցուցուլյանը հայտարարագրած տրանսպորտայի միջոց չունի, սակայն կինը՝ Աշխեն Մարգարյանը, հայտարարագրել է մեկ մեքենա TOYOTA մակնիշի 2015 թվականի արտադրության:

Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 500 հազար դրամ, նաև դրամական եկամուտ ստցել է «ԿԵՆՑԱՂՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՍՊԸ-ից որպես գործադիր տնօրեն 805 հազար 687 հազար դրամ:

Ցուցուլյանի որդին մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու մեքենա. Մեկ CAT մակնիշի մեքենա 2022 թվականի արտադրության, որն արժեցել է 31 մլն 500 հազար դրամ և այն գնել է «ՑԵՊԵԼԻՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ից: մեկ մեքենա էլ ձեռք է բերել անհատից ՝ «MERCEDES-BENZ» մակնիշի 2003 թվականի արտադրության:

Ցուցուլյանի որդին՝ Կոլյա Ցուցուլյանը, հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար դրամ կանխիկ գումար: Ցուցուլյանի որդու դրամական եկամուտը կազմել է 6 մլն դրամ, որը ստացել է «Լիդեր ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ից՝որպես տնօրեն:

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 500 հազար դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս