Հոկտեմբերի 31-ին Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը հանդիպեց լրագրողների, մտավորականների ու Իջեւանի մի խումբ բնակիչների հետ: Պարոն Ավետիսյանի խոսքերով` աշխարհում կա 3 հիմնական գաղափար` սոցիալիզմը, լիբերալիզմը եւ սոլիդարիզմը (համերաշխություն): Նա Հայաստանում գրանցված 75 քաղաքական կուսակցություններից միայն 5-10-ին համարեց գաղափարական ուժ: Ներկաներից մեկը Ս.Ավետիսյանին հարցրեց, թե ով է խանգարում Հայաստանում համերաշխության գաղափարի իրականացմանը, ինչին Ավետիսյանը պատասխանեց` ընտրակեղծարարները: Նրան հիշեցրինք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցությունը սատարել է ՀՀԿ-ին, որն էլ հիմնականում պատասխանատու է ընտրությունները կեղծելու համար: Հարցին, թե այս անգամ էլ են սատարելու ՀՀԿ-ին, Ավետիսյանը պատասխանեց, որ դա կորոշի իրենց կուսակցության համագումարը` ելնելով այն բանից, թե որքանով է ՀՀԿ-ն կատարել 4 տարի առաջ իրենց առաջադրած պահանջները:
Տավուշ