Թաիլանդի տեսարժան վայրերը կպատմեն այս էկզոտիկ երկրի հետաքրքիր պատմության մասին։
Վերջին տարիներին Թաիլանդը ձեռք է բերել նաև առողջարար հանգստավայրի կոչում, որը երկիրը լիովին վաստակել է իր չգերազանցված մերսման ու բնական նյութերով վերականգնող ու երիտասարդացնող բժշկության շնորհիվ:
Armlur.am-ը առանձնացրել է թոփ 5 վայրերը Թաիլանդում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Պատմական Այութայա քաղաքը (Այութայա)
Այութայայում մնալը պատկերացում է տալիս ոչ միայն Թայլանդի ժամանակակից կյանքի, այլև նրա փառավոր պատմական անցյալի մասին:
Սպիտակ տաճար (Չիանգ Ռայ)
Տաճարը և նրա շրջակայքի քանդակները զարդարված են հայելիների կտորներով և ունեն հաճելի գույն: Տաճարում, բացի Բուդդայի երկու արձաններից, կարող եք տեսնել բարու և չարի պայքարի թեմաներով նկարներ:
Ազգային պարկ
Այս խորհրդանշական վայրը անվանում են «Թաիլանդի տանիք»: Ավելորդ է ասել, թե որքան գունեղ են այս վայրում, այս բարձրությունից արված լուսանկարները։
Ջեյմս Բոնդի կղզի (Փուկետ)
Ջեյմս Բոնդի կղզին իրավամբ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ, բնական վայրերից մեկը Թաիլանդում։
Ֆի Ֆի կղզիներ
Թայլանդի Ֆի-Ֆի, կամ, ինչպես տեղացիներն են ասում, Պի-Պի կղզիները հայտնի են վայրի բնության սիրահարներին։ Զբոսաշրջիկները այստեղ հնարավորություն ունեն սուզվելու՝ դայվինգի և սնորքլինգի:
Ինեսա Սուքիասյան