Թոփ 5 տուրիստական վայրերը Եգիպտոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսը, հատկապես վերջին տարիների ընթացքում, ակտուալ է դարձել հայերի շրջանում։ Ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են Հայաստանից մեկնում Եգիպտոս։ Եգիպտոսը բուրգերի, մումիաների և փարավոնների առասպելական երկիր է:

Armlur.am-ը առանձնացրել է թոփ 5 վայրերը Եգիպտոսում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։

Գիզայի բուրգեր

Գիզայում կառուցված բուրգերից մեկը՝ Քեոփսի բուրգը, աշխարհի յոթ հրաշալիքներից ամենահինն է։ Այն միակն է, որ կանգուն է մնացել առ այսօր։

Սպիտակ կղզի

Սպիտակ կղզին փոքրիկ կղզի է Կարմիր ծովում, որն իր ավազով և մաքուր ջրով շատ նման է Մալդիվներին։ Այստեղ դուք կարող եք վայելել բյուրեղյա մաքուր ջուրը, արևայրուք ընդունել և հիանալի լուսանկարներ անել:

Սինայ լեռ (Սինայի թերակղզի)

Լեռան գագաթին գտնվում է Սուրբ Երրորդության տաճարը և փոքր մզկիթ։ Զբոսաշրջիկներն այստեղ գալիս են հիմնականում գեղեցիկ լուսանկարների համար։

Գունավոր կիրճ (Նուվեյբա)

Այստեղ մարդը հստակ զգում է բնության ողջ ուժը:

Բնության այս հրաշքը ձևավորվելու համար պահանջվել է մոտ 5 միլիոն տարի. երկրաշարժը ճեղքել է ժայռը և դրա մեջ 5 կիլոմետր խորությամբ ճեղք առաջացնել: Միլիոնավոր տարիների ընթացքում ճեղքը խորացել է, և գծերն ավելի ու ավելի հարթ են դարձել։

Մեծ Սֆինքս

Հին ժամանակներից սկսած փարավոնին ընդունված էր պատկերել առյուծի տեսքով, ով ընդունակ էր կործանել բոլոր թշնամիներին։ Սֆինքսին կարելի է համարել իր շուրջը թաղված բոլոր փարավոնների հավերժական հանգիստը հսկող պահապան։ Այն համարվում է աշխարհի ամենահին մոնումենտալ քանդակը։ Նրա ծագման առեղծվածը և կառուցման նպատակը մնում են առեղծված։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս