ՔԱՐԴԱՇՅԱՆԸ՝ ԱՄՍԱԳՐԻ ՇԱՊԻԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է TIME ամսագրի շապիկի համար, որը նվիրված է «Ամենաազդեցիկ ընկերություններին»։

 

«Սկզբում ես իսկապես չէի հասկանում, թե ուր է ընթանում իմ կարիերան, քանզի մի տեսակ առաջ էի գնում՝ լիցենզավորման գործարքներ կնքելով բազմաթիվ տարբեր ընկերությունների հետ, որոնք հակասում էին իրենք իրենց…», – TIME-ին տված հարցազրույցում ասել է Քիմը։

Skims-ը, որն առաջին անգամ առաջարկեց ներքնազգեստ եւ ձգվող հանդերձանք, այնուհետեւ ընդլայնվեց մինչեւ տնային հագուստ, լողազգեստներ, շապիկներ եւ զգեստներ, փոխել է դա, եւ բիզնեսի աշխարհը տեսնում է այս ամենը: Խոսելով իր ամենահաջող ձեռնարկության մասին՝ Քարդաշյանը կարծես թե թեթեւացել է. «Ես ինձ լավ եմ զգում։ Ես արեցի դա»։

Skims-ը, որը հիմնադրվել է 2019թ.-ի վերջին, հայտարարել է, որ այն անցյալ տարի կազմել է 500 միլիոն դոլար՝ նախատեսվածից 25%-ով ավելի եւ 80%-ով ավելի, քան 2021թ.-ին: Առայժմ 2023թ.-ը դանդաղ տարի էր ներքնազգեստի վաճառքի համար, բայց լավատեսական տարի էր Skims-ի համար: Գործադիր տնօրեն Ջենս Գրեդը, որն իր կնոջ՝ Էմմայի եւ Քարդաշյանի հետ հիմնադրել է ընկերությունը, ասում է, որ ներքնազգեստի վաճառքն ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 86%-ով:

Ընկերության ազդեցության նուրբ նշաններ կան, ինչպես, օրինակ, #Skimsdupes անվանումը ստացած կրկնօրինակների աճը սոցիալական մեդիայում։ Կան նաեւ ավելի քիչ նուրբ նշաններ. ընկերությունը փորձարկում է նոր ապրանքանիշի ընդլայնումներ, ինչպիսիք են հարսնացուի հագուստը, եւ, ինչպես Քարդաշյանն է TIME-ին ասել, տղամարդկանց տնային հագուստի եւ ներքնազգեստի շարքը կթողարկվի այս աշնանը:

«Դա միանշանակ գերազանցում էր այն ամենը, ինչ ես երբեւէ պատկերացրել եմ», – ասել է Քարդաշյանը:- Ես դեռ ունեմ ինքնակոչի համախտանիշ կամ նման բան, բայց ես կարծում եմ, որ դա այն բանի մի մասն է, որն ինձ ստիպում է առաջ գնալ»:

Քարդաշյանը սեփական գումարները ներդրել է Skims-ում եւ հանդիսանում է ամենամեծ բաժնետերը։ Նա սովորաբար հանդես է գալիս նաեւ որպես մոդել։ Նա կարծում է, որ փորձել է ավելի քան 7000 իր: «Ես միշտ սիրում եմ դա տեսնել ինձ վրա», – նշել է նա: Բացի այդ, նա Skims-ի ստեղծագործական տնօրենն է, ընտրում է գործվածքներ, կտրվածքներ եւ կոնցեպտներ արշավի համար, լուսանկարիչներ եւ մոդելներ:

Ռեալիթի հեռուստաաստղը եւ՛ գովեստի, եւ՛ քննադատության է արժանացել այն բանի համար, թե ինչպես է նա օգտագործել կազմվածքն իր ապրանքանիշը ստեղծելու համար: Կան մարդիկ, որոնք կարծում են, որ «տանձաձեւ» կազմվածքի նրա հանրահռչակումը ազատագրում էր, մինչդեռ մյուսները կարծում են, որ նա ավելի շատ պարտական է սեւամորթներին ու իսպանացիներին: Բայց շատերը համաձայն են, որ նա ունեցվածքն անհարկի չի վատնում:

«Նորաձեւության մեջ փոփոխությունների հիմնական շարժիչ ուժն այն է, թե ինչպես ենք մենք ցանկանում, որ մեր մարմինը երեւա, եւ ինչպիսի ուրվագիծ ու մարմնի ձեւավորում ենք մենք ներկայումս գեղեցիկ համարում», – ասում է Լարիսա Քինգը՝ ներքնազգեստի դիզայները եւ Նյու Յորքի նորաձեւության տեխնոլոգիական ինստիտուտի ասիստենտը: «Քանի որ Քիմ Քարդաշյանն ավելի ու ավելի հայտնի դարձավ, մարդիկ ցանկանում էին իսկապես փարթամ հետույք ունենալ: Այսպիսով, մեր տաբատները բարձր դարձան, եւ ուշադրությունը կենտրոնացավ գոտկատեղի, կոնքերի եւ հետույքի վրա»: Քանի որ տաբատը բարձրանում է, ներքնազգեստը փոխվում է, որպեսզի համապատասխանի:

 

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՋՈՒՍԻ ՄԱՅՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 17-ի առավոտյան կյանքից հեռացել է երգչուհի Ջուսի մայրը, որը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ:

Նշենք, որ երգչուհին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հրապարակել է մայրիկի երիտասարդ տարիների լուսանկարները:

Հիշեցնենք, որ Ջուսի մայրիկին ֆինանսական օգնություն տրամադրելու համար կորոնավիրուս համավարակի ժամանակ երգչուհու ընկերները կազմակերպել էին դրամահավաք:

 

 

 

ՈՒ՞Ր Է ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ

Տեւական ժամանակ է` ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Լեյլա Սարիբեկյանին հանրությունը էկրաններին չի տեսնում:

Հետաքրքիր է` որտեղ է նա այժմ եւ ինչով է զբաղված:

Լեյլա Սարիբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ էկրաններին չերեւալը դեռ չի նշանակում, թե իր ստեղծագործական կյանքում պասիվ շրջան է: Երգչուհին մեզ հետ զրույցում շեշտեց, որ աշխատում է նոր երգերի վրա եւ վերջին շրջանում իր երկրպագուների դատին է հանձնել նոր երգեր, իսկ ավելի վաղ էլ ներկայացրել է տեսահոլովակ:

Երգչուհին ընդգծում է, որ հանրությունն իր աշխատանքները չի տեսնում, քանի որ հատուկ դրանք չի պրոպագանդում, սակայն դա չի խանգարում, որպեսզի նա շարունակի ստեղծագործել:

Նշենք, որ Լեյլա Սարիբեկյանի ամենահայտնի երգերից է «Միասնության շուրջպար», «Տեսիլք», «Հրաժեշտ», «Հայորդիներ» եւ այլն:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԵՌԱՆՈՒՄ Է «ԱԼԱՇԿԵՐՏ»-ԻՑ

«Ալաշկերտը» եւ թիմի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը չեն երկարաձգել պայմանագրի ժամկետը. հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա ֆուտբոլիստը 2015-ից էր խաղում «Ալաշկերտում», որի հետ նվաճել է մի շարք տիտղոսներ, երկար տարիներ եղել է թիմի ավագը։

«Շնորհակալ եմ իմ հարազատ ակումբին տպավորիչ ժամանակաշրջանի համար: Միասին մեծ հաջողությունների ենք հասել:

Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» նոր մրցաշրջանում: Այս թիմը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»,- նշել է Արտակ Գրիգորյանը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Արտակ Գրիգորյանին նվիրվածության եւ հսկայական աշխատանքի համար ու հաջողություն է մաղթում փորձառու ֆուտբոլիստին հետագա կարիերայում:

 

 

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԹԻՄԻՑ

2022/23 մրցաշրջանի ավարտից հետո «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են դարպասապահներ Սերգեյ Ռեւյակինն ու Գոռ Մանուկյանը, պաշտպաններ Հայկ Իշխանյանը, Հովհաննես Նազարյանը, Վարդան Արզոյանը, Դուշան Միհիչը, Թեդի Մեզագը, կիսապաշտպաններ Արմանդ Դագրուն եւ Զիլե Տիհիդիեն, հարձակվող Ամարա Տրաորեն:

Սերգեյ Ռեւյակինը 2019/20 եւ 2022/23 մրցաշրջաններում է հանդես եկել «Արարատում»՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 33 հանդիպում:

Գոռ Մանուկյանը «Արարատի» կազմում մասնակցել է Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի վեց հանդիպման:

Հայկ Իշխանյանը նախորդ մրցաշրջանի մեկնարկում էր միացել «Արարատին» եւ թիմի կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 26 հանդիպման։

Դուշան Միհիչը «Արարատի» կազմում անցկացրել է 15 խաղ եւ դարձել է 2 գոլի հեղինակ։

33-ամյա Թեդի Մեզագը թիմի կազմում մասնակցել է 9 խաղի եւ դարձել է 1 գոլի հեղինակ:

Հովհաննես Նազարյանը երկու մրցաշրջան է անցկացրել «Արարատի» կազմում՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 26 խաղի եւ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Վարդան Արզոյանն ավարտված առաջնությունում 9 անգամ խաղադաշտ է դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով, իսկ ընդհանուր առմամբ նա «Արարատի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 80 խաղի եւ դարձել է մեկ գոլի հեղինակ:

Արմանդ Դագրուն երկու մրցաշրջանում «Արարատի» կազմում անցկացրել է 27 խաղ եւ դարձել է 1 գոլի հեղինակ:

Զիլե Տիհիդեն «Արարատի» կազմում 11 խաղ է անցկացրել, իսկ Ամարա Տրաորեն մասնակցել է 27 խաղի եւ դարձել է 3 գոլի հեղինակ:

 

 

 




Լրահոս