ՌԴ մայրաքաղաք Մոսկվան Ռոստովի հետ կապող ավտոմայրուղին`M4-ը փակ է: Այդ ճանապարհին ընկած Վորոնեժի իշխանությունները հայտարարել են, թե որոշել են չեղարկել առաջիկա բոլոր զանգվածային միջոցառումները:
Անվտանգության հավելյալ միջոցներ են ձեռնարկվել նաև Ռոստովում: «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը նշել էր, թե այն անցել է իր խմբավորման վերահսկողության տակ:
Մինչ այս պահը ոչ նախագահ Պուտինը, ոչ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ոչ էլ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պրիգոժինի գործողություններն ու հայտարարությունները չեն մեկնաբանել: