Վորոնեժի նավթաբազայում բռնկված հրդեհը մարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ Վորոնեժի Լևոբերեժնի շրջանում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհը հրշեջները մարել են: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Վորոնեժի շրջանի գլխավոր վարչությունը։

«Հրդեհը մարվել է ժամը 0.40-ին, ընդհանուր առմամբ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 97 մարդ, 31 միավոր տեխնիկա»,- հայտնել են վարչությունից։

Ինչպես նշվում է, այրվել է մոտ 5000 խորանարդ մետր ծավալով նավթ։

Վորոնեժի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր սահմանվել։




Լրահոս