Վերջին մի քանի տարիների ընթացքում Երեւանում մեծ ակտիվությամբ նշում են Halloween-ը: Երեւանյան մի քանի ակումբներ տոնից դեռ շաբաթներ առաջ էին հայտարարել, որ իրենց մոտ սպասվում է սարսափելի շաբաթ-կիրակի, մուտքն էլ` միայն հատուկ հագուստներով: Ինչ կերպար ասես, որ չէիր տեսնի այդ օրը Երեւանի փողոցներում` էլ տարօրինակ հրեշտակներ, էլ կենդանի դիակներ, սատանաներ, անհասկանալի պոզավոր կենդանիներ, նույնիսկ ուրվականներ… Հերոսները գրավել էին երեւանյան ակումբները: Պարզվում է` մեր երիտասարդությունն իրեն լավ է զգում այդ սարսափազդու կերպարների մեջ: Ի դեպ, ակումբներից մեկում նկատեցինք մի քանի հայտնի մարդկանց` երգչուհի Էնջլին, Ջուսին, Վարդան Բադալյանին: Նրանք նույնպես կերպարանափոխված էին հատուկ Halloween-ի համար:
ՍԱՐՍԱՓԵԼԻ WEEKEND
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ