
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց։ Ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Դուք ձեր կյանքով զբաղվեք հա, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով, դատական նիստի ժամանակ կխոսենք դրա մասին»,-նշեց ԱԺ նախագահը։ Դահլիճում նույնպես կրքերը թեժացան, պատգամավորները սկսեցին տեղից խոսել և «հաթաթաներ» տալ միմյանց։ Հայտարարվեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո ՔՊ խմբակցության պատգամավորները միայնակ ԱԺ նիստ են անցկացնում՝ կիսադատարկ դահլիճում։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել նիստին։