12 մլն աշխատավարձ ԲԴԽ-ից. ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Վիգեն Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույան դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հունիսի 24-ին:

Պաշտոնատար անձի 2022 թվականի գույքի, եկամտի, ծախսերի և շահերի հայտարարագրում ներկայացրել է առկա անշարժ գույք՝ չորս միանձնյա բնակարան, այդ թվում երկուսը նվիրատվություն:

Վիգեն Քոչարյանը հայտարարագրել է երկու անհատական բնակելի տուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որոնք, ըստ հայտարարագրի, փաստացի պատկանում են այլ անձի, սակայն շահագործվում է ԲԴԽ անդամի կողմից:

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը հայտարարագրել է մեկ մարդատար մեքենա՝ 2010 թվականի արտադրության MERCEDES-BENZ նակնիշի, որը ձեռք է բերել 2021 թվականին: Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 502 հազար դրամ և 1488 եվրո, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 620 հազար դրամ:

Քոչարյանի հաշվետու տարվա եկամուտները, այդ թվում նաև վարկերը, կազմել են 34 մլն 667 հազար դրամ, որից 12 մլն 368 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից:

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 039 հազար դրամ, իսկ վարկերի մարման ուղված գումարը կազմել է 6 մլն 763 հազար դրամ:


Քոչարյանի կնոջ՝ Էլյանոռա Քոչարյանը, բաժնեմաս է ստացել նվիրատվություն ամուսնու կողմից դեռ 2015 թվականին: Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 260 հազար դրամ: Քոչարյանի կնոջ տարեկամի միակ եկամուտը եղել է վարկ “Ֆասթ Բանկ” ՓԲԸ-ից՝ 1 մլն 074 հազր դրամ:

Էմմա Միքայելյան

 




Լրահոս