Ի՞նչ է «Գավիթ»-ը, կծառայի՞ նպատակին. մանրամասնում է Տեր Եսային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի սկզբին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիաք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ ունեցավ Գավիթ հարթակի առաջին քննարկումը:

ArmLur.am-ի հետ զրույցում Տեր Եսայի Քահանա Արթենյանը բացատրեց Գավիթ հարթակի նշանակությունը.

– Միշտ այսպիսի ավանդույթ է եղել մեր եկեղեցում, որ երբ ազգի առջեւ ծառացած են եղել լրջագույն խնդիրներ եւ մարտահրավերներ՝ արքունիքը, ազգի հոգեւվոր դասը, ժողովուրդը համախմբվել են եկեղեցու գավիթներում, քննարկել են այդ հարցերն ու ընդհանուր լուծումներ են գտել: Գավիթn այս տրամաբանությամբ է գործելու եւ առաքելությունն ու նպատակը մեր հասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, հոգեվորականներին համախմբելն է` քննարկելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու այն հարցերի շուրջ, որոնք մեր ազգի համար այս պահին օրհասական են: Գավիթի հիմնական առաքելությունը սա է:

Խոսելով Գավիթի ակնկալիքների մասին Տեր Եսային հույս է հայտնում, որ քննարկումները կլինեն շարունակական, իսկ այն հարցին, թե արդյո՞ք գաղափարը կաշխատի, քահանա Արթենյանն ասում է, որ եթե չկա հավատքը, որ այն աշխատելու է, ապա նախաձեռնությունն էլ չէր լինի: Այսինքն, եթե կա նախաձեռնություն, ուրեմն կա նաեւ  վստահություն, որ հարթակը կծառայի իր նպատակին եւ լուծումներ կտրվեն շատ կարեւոր հարցերի:

Մարիամ Ղազարյան

 




Լրահոս