Առավել դիտարժան սերիա է սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հունիսի 20-ին բեմականացված ներկայացման երկրորդ՝ առավել դիտարժան սերիան է սպասվում՝ «Բոլորը մեղավոր են ինձնից բացի» վերնագրով։ Առաջինում Փաշինյանը մի քանի ժամանոց ելույթ ունեցավ։

Այսօր հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանն է լինելու։ Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ ՔՊ-ականները «պարապում»՝ ճշտում են հարցերը Փաշինյանի հետ, երեկ ԱԺ էր բերվել նաեւ Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակում ապահովող մեծ կայանը, որպեսզի շոուն առցանց հրամցվի հանդիսատեսին, եւ հնարավոր շատ մարդկանց ուղեղի լվացում անեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս