Հունիսի 27-ին, ժամը 03։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում, ներսում ավտոմեքենա կա:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի տանիքում․ ներսում ավտոմեքենա չկա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:28-ին, մարվել՝ 03:56-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ):