Վթարների թվերը գնալով ավելանում են․ ՆԳՆ ոստիկանության վիճակագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում պարբերաբար տեղի են ունենում ճանապատրհատրանսպորտային պատահարներ, որոնք, ցավոք հաճախ ավարտվում են մահվան ելքով:

Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ ավելացել է թե՛ ընդհանուր ՃՏՊ-ների, թե՛ զոհերի ու վիրավորների թիվը: Մասնավորապես աճել է անչափահասների մասնակցությամբ պատահարները:

Այսպիսով՝ 2020 թվականի 4016 պատահարի համեմատ 2022 թվականին տեղի է ունեցել 4608 պատահար:

2022-ին տեղի ունեցած վթարներից 662-ը տեղի են ունեցել մինչեւ 18 տարին լրացած անձանց մասնակցությամբ, որոնց արդյունքում զոհվել է 31, վիրավորվել՝ 804 անչափահաս: Միեւնույն ժամանակ 2020-ին տեղի ունեցած պատահարներից 530-ն է եղել անչափահասների մասնակցությամբ, որոնց արդյունքում զոհվել է 19, վիրավորվել 653 անձ, որոնց 18 տարին լրացած չի եղել:

2023 թվականի առաջին հնգամսյակում՝ մինչեւ մայիսի 31-ը տեղի է ունեցել 1652 ՃՏՊ, որից 280-ը անչափահասների մասնակցությամբ: Արդյուքնում՝ 6 անչափահաս զոհվել է, 341-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս տարի տեղի ունեցած ՃՏՊ-ների արդյունքում զոհվել է 114, վիրավորվել՝ 2299 անձ:

Մարիամ Ղազարյան




Լրահոս