ՖՈՏՈ․ Արսեն Թորոսյանի կնոջ նոր մեքենան ու տարեկան 40 մլն դրամից ավելի եկամուտները. որքան ունեցվածք ունեն պատգամավորն ու ընտանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարատու տարվա հայտարարագրում հայտարարագրել է մեկ համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Թորոսյանը հայտարարագրել է 5 միանձնյա հողամաս՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում և Ծաղկաձոր խոշորացված համայնքում:

Տարվա ընթացքում Նոր Հաճնի Քարաշամբ գյուղի հողամասերը օտարվել են 20 մլն դրամով:
Թորոսյանը հայտարարագրված սեփական տրանսպորտային միջոց չունի, սակայն, ըստ հայտարարագրի, շահագործում է մեքենա՝ MERCEDES-BENZ 2015 թվականի արտադրության, որը փաստացի պատկանում է կնոջը:

Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմում են ՝ 3 մլն դրամ, 56 հազար 240 եվրո, 64 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ: Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են  28 մլն 496 հազար դրամ, որից  7 մլն 787 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից:

 

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, 2022 թվականի հայտարարագրում հայտարարագրել է տարվա ընթացքում ձեռք բերված մեկ հողամաս Ապարան քաղաքում 2 մլն 900 հազար դրամ արժողությամբ:

Արսեն Թորոսյանի կնոջ հայտարարագրած մեքենան 2022 թվականին օտարվել է 10 մլն դրամով, սակայն կինը ձեռք է բերել նոր մեքենա 2015 թվականի արտադրության BMW մակնիշի  15 մլն 400 հազար դրամ արժողությամբ:

Թևանյանի հանձնված և վերադարձված փոխառություններ ԱՍԻԱՄԵԳԱՍՏՐՈՅ ՍՊԸ-ից կազմում է  19մլն 380 հազար դրամ: Նրա բանկային ավանդները կազմում են 84 հազար դոլար:

Նրա բանկային հաշիվների մնացորդը հայտարարատու տարվա վերջում կազմել է  4 մլն 469 հազար դրամ և 46 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները 5 մլն:

Վարդանուշ Թևանյանը հանդիսանում է ՄԻԲՍ  բժշկական կենտրոնի տնօրենը, ըստ այդմ, նրա տարեկան եկամուտները այդ կազմակերպությունից եղել է 40 մլն 581 հազար դրամ աշխատանքի և վարձակալության դիմաց ստացված վարձատրություն: Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 3մլն 090 հազար դրամ:

Էմմա Միքայելյան

 




Լրահոս