Կանանց և տղամարդկանց դահուկային մրցումներով Ծաղկաձորում մարտի 2-ին պաշտոնապես ավարտվեցին Համահայկական առաջին ձմեռային խաղերը: Տղամարդկանց` 5 կմ դասական ոճի մրցաշարում հաղթանակ տոնեց Սոչիի օլիմպիադայի մասնակից, երևանցի Սերգեյ Միքայելյանը`12 րոպե 48 և 8 վայրկյան արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրեց օլիմպիադայի մեր մյուս մասնակիցը` երևանցի Արթուր Եղոյանը`12 րոպե 58 և 7 վայրկյան: Երրորդ տեղում է գյումրեցի Գորիկ Գևորգյանը` 14 րոպե 35 և 2 վայրկյան:
Կանայք մրցում էին 3 կմ 750 մ մրցատարածքում: Այս խմբի մրցաշարում լավագույնն էր գյումրեցի Աննա Մխիթարյանը` 12 րոպե 26 և 7 վայրկյան արդյունքով: Երկրորդ տեղում է Հրազդանը ներկայացնող Սյուզաննա Վարոսյանը 12 րոպե 37, 5 արդյունքով, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից, գյումրեցի Կատյա Գալստյանը` 12 րոպե 48 և 5 վայրկյան: