
Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը երեկ Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ էր և իր հարգանքի տուրքը մատուցեց՝ ի հիշատակ մարտի մեկի 10 զոհերի: Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Ս.Հացպանյանն ասաց, որ հույս չունի, թե մեր երկրում որևէ բան կփոխվի, քանզի մեր ազգը կարծես թե հարմարվել է այս վիճակին: «Ինձ համար, սակայն, նման իրավիճակին հարմարվելը անհասկանալի է ու անընդունելի: Ինչպե՞ս կարելի է նման իշխանությանը հանդուրժել»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը:
Չնայած Հայաստանում տիրող իրավիճակին, նախկին քաղբանտարկյալը Հայաստանը չի պատրաստվում լքել:
Մանրամասները` տեսանյութում: