Սպիտակ քաղաքում բնակելի տան տանիքում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին, ժամը 10:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում այրվում է բնակելի տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր թաղամասի Կոմունալկա փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։47-ին, մարվել՝ 10։58-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ) և սանհանգույցի կախովի առաստաղը (մոտ 5 քմ):




Լրահոս