Իրազեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՆԻՍԻ 30-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի չափը։

*****

ՀՈՒՆԻՍԻ 30-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանի ասուլիս։

ԹԵՄԱ․- Փոփոխություններ՝ բնակարանների և բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների աջակցության ծրագրում։

*****

ՀՈՒՆԻՍԻ 30-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիայի գործադիր տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանի, «Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիայի նախագահ Խաչիկ Կորկյանի, Արագածոտնի մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- «Ախթամար» աղջիկների ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի և ենթակառուցվածքների բացմանն ընդառաջ․ սպասվող միջոցառումներն ու ծրագրերը։




Լրահոս