ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Սոչի այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիա՝ մեր տուն» ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի ժամանակ ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին։

Փաշինյանը շատ արագ նկատում է Բելառուսի վարչապետի բացակայությունը իր կողքից եւ նրան «ձեռքի ուժի օգնությամբ ստիպում է» լսել հայկական արտադրանքի մասին:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԱՐՑ. Ի՞նչ առաջադրանքներ են ընդգրկվում վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայությունում թափուր տեղ զբաղեցնելու համար անցկացվող թեստերում:

Աշխեն Հարությունյան  (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցույթի թեստերում ընգրկվում են մանսագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքներ։ Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից։ Մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, տվյալ ոլորտը եւ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը կանոնակարգող սահմանադրական օրենքներից, օրենքներից, օրենսգրքերից եւ տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար հենք հանդիսացող բազային գիտելիքների շրջանակից՝ հիմք ընդունելով տվյալ մարմնի գործունեության հիմնական ոլորտները եւ տվյալ պաշտոնի առանձնահատկությունները:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմվում են՝ հիմք ընդունելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական եւ ընտրանքային կոմպետենցիաները:

 

 

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ամենաշատը ինչքա՞ն կարող է ավելանալ ապահովագրավճարը եւ ո՞ր դեպքերում:

 Սարգիս Խաչատրյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր ապահովագրավճարը առավելագույնը կարող է եռապատկվել, ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ բացառիկ դեպքերում՝ էականորեն վատ ապահովագրական պատմություն (այնպիսի ԱՊՊԱ պատահարներում ներգրավվել, որի հետեւանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին՝ այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար ստանալով մալուս՝ կախված այդ հատուցման գումարի չափից) վաստակելու դեպքում։

Եթե ԱՊՊԱ համակարգ նոր մուտք գործած սպառողը մեկ տարվա ընթացքում ունեցել է երկու պատահարի գծով մեղավորություն, որոնցից յուրաքանչյուրի հատուցումը մեկ միլիոն  ՀՀ դրամից ավելի է, ապա այդ սպառողի ապահովագրավճարը կեռապատկվի։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ տարվա ընթացքում ապահովագրավճարը կարող է եռապատկվել անգամ, երբ  փոխհատուցված գումարի չափը չի գերազանցում մեկ միլիոն ՀՀ դրամը այն դեպքում, երբ սպառողը նվազագույնը երեք պատահար ունենա իր մեղավորությամբ, որոնցից գոնե երկուսը կլինեն 200.000-500.000 ՀՀ դրամի սահմաններում, մյուսը` 100.000-200.000 ՀՀ դրամի սահմաններում։

 




Լրահոս