
Ճարտարապետության, արվեստի և բնության հսկայական օբյեկտների շարքում պետք է առանձնացնել Արաբական Միացյալ Էմիրությունների որոշ տեսարժան վայրեր։
Armlur.am-ն առանձնացրել է թոփ 5 վայրերը ԱՄԷ-ում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Արմավենու կղզիներ (Դուբայ)

Արմավենու կղզիներն իրավամբ կարելի է համարել աշխարհի ութերորդ հրաշալիքը: Այստեղ դուք միշտ կարող եք գտնել ձեր նախընտրած ժամանցը. դայվինգ, զբոսանավ կամ վինդսերֆինգ:
Ferrari Park (Աբու Դաբի)


Այգու գլխավոր գրավչությունը տպավորիչ տեսարանն է, որն այցելուները ստանում են՝ ուսումնասիրելով համալիրի վառ դիզայնը և դիտելով հետաքրքիր մեքենաներ։
Miracle Garden (Դուբայ)


Այս այգին աշխարհի ամենամեծ ծաղկանոցն է: Այստեղ կարող են գալ թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները։ Խորհուրդ է տրվում այցելել առավոտյան ժամերին, երբ դեռ շատ շոգ չէ։
Երգող շատրվաններ (Դուբայ)


Երգող շատրվանները Դուբայում երկրի հարստության և բարգավաճման խորհրդանիշն են: Ամբողջ լողավազանի շուրջ տեղադրված են հզոր ակուստիկ համակարգեր: Նրանք ջրային պարն ուղեկցում են արաբերեն և անգլերեն տարբեր երգերով։
Շեյխ Զայիդի մզկիթ (Աբու Դաբի)


Աբու Դաբիի ամենահայտնի և շքեղ մզկիթն անվանակոչվել է որպես հարգանքի և սիրո նշան ԱՄԷ առաջին նախագահի նկատմամբ։ Մզկիթում ինչպես մուսուլման, այնպես էլ ոչ մուսուլման զբոսաշրջիկների համար անցկացվում են էքսկուրսիաներ։
Ինեսա Սուքիասյան