Օրեր առաջ ArmLur.am-ի խմբագրություն խնդրով դիմել էր Արամ Մակարյանը, ով նշում էր, որ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ուսանուղներին թողնում են լիկվիդ, չեն թողնում հանձնել լուծարքը և ստիպում են կրկնել 2-րդ կուրսի ուսումնական ծրագիրը:
«Խոսքը Ֆրանսիական համալսարանաի մենեջմենթ ֆակուլտետի մասին է. ավելի քան 80 ուսանող երկրորդ կիսամյակում կտրվեցին, և կտրվեցին նաև մարքեթինգ ֆակուլտետի ուսանողները: 80 ուսանողի ստիպեցին վարձը վճարել և նորից կրկնել 2-րդ կուրսը: 30-40 հոգի դուրս եկան համալսրանից, չհամաձայնեցին կրկին վարձը վճարել: Ես որոշեցի, որ աղջիկս պետք է մնա և շարունակի սովորել մենենջմենթ ֆակուլտետում: Ես դիմել եմ ԿԳՄՍ նախկին նախարարին և ոչ մի արժանահավատ և դրական պատասխան չեմ ոտացել»,- ասաց Մակարյանը:
Նա հավելեց նաև, որ ուսանողներին ստիպում են պարապել ֆրանսերեն՝ Ֆրանսերենի ամբիոնի դասախոսների հետ 100 հազար դրամով: Սակայն Մակարյանն իր դստերը, համալսարանի ուղղորդմամբ, ուղարկել է պարապելու Բրյուսովի անվան համալսարանի ֆրանսերենի ամբիոնի դասախոսներից մեկի մոտ 25 հազար դրամով: Մակարյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ դուստրը ֆրանսերենի բանավոր քննության ժամանակ օգտագործել է չիպ, որը նկատել է հանձնաժողովը և նրան արգելել է լուծարքը հանձնել:
Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Ֆրանսիական համալսարանի ռեկտորի հետ, սակայն նա գտնվում էր գործուղման մեջ: Մեր հարցերին պատասխանել է ՀՖՀ ուսումնական գծով տնօրեն Արևիկ Դավթյանը:
«Քննության ժամանակ խախտում է կատարել ուսանողը, որից հետո հրավիրվել է կարգապահական նիստ: Նիստի ընթացքում հանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ տվյալ առարկայի կանոնակարգի, ինչ պատիժ է ստանալու ուսանողը: Տվյալ առարկայի համար որոշվել է վերահանձնման իրավունք չտալ: Սրա մասին և՛ ուսանողը, և՛ ծնողը տեղյակ են»,- ասաց Դավթյանը:
Նա նաև նշեց, որ ուսանողների պարապելու և պարապմունքի վարձի մասին ինֆորմացին ո՛չ կարող է հերքել, ո՛չ հաստատել, քանի որ նման ինֆորմացիայի չի տիրապետում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան