Դավիթ Տոնոյանի գործով անցնող նախկին փոխնախարարի վիճակը դատարանում վատ է եղել. պաշտպանները չեն կարողացել հարցեր տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը հակակոռուպցիոն դատարանում այն վիճակում է եղել, որ չեն կարողացել նրան հարց տալ։ Ասել է, թե Դավիթ Տոնոյանի գործով վկան ներկայացել է դատարան, բայց, առողջական վիճակից ելնելով, նրան հարցեր չեն կարողացել տալ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվել Սեյրան Օհանյանը և ՊՆ որոշ աշխատակիցներ: Սեյրան Օհանյանը ներկայացել է և հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝  Միրզաբեկյանը սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել»։

Քնար Մանուկյան




Լրահոս