Քիշնևի օդանավակայանում կրակոցներ են հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիշնևի օդանավակայանում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանությունը։

«Քիշնևի օդանավակայանում մի քանի կրակոց է հնչել։ Ուղևորները տարհանվել են»,-ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կրակ է բացել մի օտարերկրացի, ում մուտքը Մոլդովա արգելվել է։ Քիշնևում ավիահաղորդակցությունը ժամանակավոր կասեցվել է։




Լրահոս