Տիտանիկի ուղևորի նամակը վաճառվել է 12000 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին նամակը, որ Տիտանիկի ուրուգվայցի ուղևոր Ռամոն Արտագավեյտիա Գոմեսն ուղարկել է իր ընտանիքին 1912 թվականին նավի խորտակումից մի քանի օր առաջ, Մոնտեվիդեոյում աճուրդում է հյտնվել 12 հազար դոլարով։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Zorrilla աճուրդի տան ներկայացուցիչը։

«(Նամակը) աճուրդում վաճառվել է 12000 դոլարով», – ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։

Երեք էջերի վրա գրված նամակը աճուրդի է հանվել ուրուգվայցու լուսանկարի հետ միասին, որն արվել է 1909 թվականին։ Նամակն ուղարկվել է ապրիլի 12-ին Իռլանդիայից՝ նավի վերջին կանգառը՝ Ատլանտյան օվկիանոսի ջրեր մտնելուց առաջ։

Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը, որը համարվում է աշխարհի ամենամեծ մարդատար նավը, 1912 թվականի ապրիլի 14-ին Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին նավարկության ժամանակ բախվել է այսբերգին և խորտակվել 2 ժամ 40 րոպե անց։ Մահացել է մոտ 1,5 հազար մարդ։ Տիտանիկի բեկորները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերին կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափից մոտ 350 ծովային մղոն հեռավորության վրա՝ մոտ չորս կիլոմետր խորության վրա։




Լրահոս