Խորտակված «Տիտանին» 2018թ. հարվածել էր կայծակը. Insider

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. հերթական ջրասուզման ընթացքում «Տիտանը» ենթարկվել էր կայծակի հարվածի, տեղեկացրել է Insider պորտալը՝ հղում կատարելով OceanGate Expeditions ընկերության ղեկավար Սթոկտոն Ռաշի հայտնաբերված հարցազրույցին։

Նշվել է, որ հարցազրույցը Ռաշը տվել էր վերջին սուզումից առաջ։

«Բարեբախտաբար, դա ուղիղ հարված չէր։ Ուղիղ հարվածը, հավանաբար, մեզ լրիվ շարքից դուրս կբերեր։ Ընդամենը մեկ-երկու օրում մենք կարողացանք փոխել այդ բոլոր բաղադրիչները»,- այն ժամանակ ասել էր Ռաշը։

Հարցազրույցում նա ասել էր, որ կայծակի հարվածի պատճառով վնասվել է սուզանավի բոլոր սարքավորումների 70 տոկոսը։

«Տիտան» սուզանավի հինգ ուղեւորներն իրենց կյանքի վերջին րոպեներն անցկացրել են գրեթե լիակատար մթության մեջ երաժշտություն լսելով։ Ստորջրյա արշավի մասնակիցներին առաջարկել են ներբեռնել իրենց սիրելի երաժշտությունը հեռախոսներում, որպեսզի այն վերարտադրվի Bluetooth դինամիկով։




Լրահոս