
Երևանի համայնքային գրադարանները համալրվել են 482 անուն 12․632 կտոր նոր գրականությամբ:
Համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կրկնակի ավելին, քան նախորդ տարի: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
Ցանկում հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ են, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների վերջին ամենապահանջված գրքերը: