ՀՀ-ում և Արցախում տեղակայված զորամասերի գրադարանները կհամալրվեն գրքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին նախատեսում է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել պատմության, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական գրքերով:

Պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «2021 թվականին նախատեսված է Հայաստանի և Արցախի տարածքում տեղակայված զորամասերի գրադարանները համալրել հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ հանրամատչելի և գեղարվեստական գրքերով: Այդ ամենն արվելու է ի նպաստ Հայոց բանակի կրթամշակութային դաստիարակության և մարտունակության բարձրացման»,- հայտնեց Դումանյանը:




Լրահոս