Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափնյա և Ղուկասավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են կուտակված աղբ և պլաստմասե իրեր:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: