4 ֆուտբոլիստ հեռացել է «Միլան»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանը» հայտարարել է իտալական ակումբից չորս ֆուտբոլիստի հեռանալու մասին:

Իտալական թիմը լքել են դարպասապահ Չիպրիան Տետերուշանուն, պաշտպան Սերժինյո Դեստը, ինչպես նաև կիսապաշտպաններ Աստեր Վրանքսը և Տիեմուե Բակայոկոն։

Տետերուշանուն թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Մնացած 3 խաղացողները ռոսոներիների կազմում հանդես են եկել վարձավճարով։

Միաժամանակ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը շարունակում է աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ։




Լրահոս