Այրվել են ավտոմեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին` ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում (Շանթ ռեստորանի մոտակայքում) այրվում է ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:
Այրվել է Վ.Գասպարյանին պատկանող ՎԱԶ-2107 մակնիշի 65 ԼԼ 779 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Նույն օրը`ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ այրվել է ԲՄՎ մակնիշի 03 ՏԼ 358 պետհամարանիշի ավտոմեքենայի (պատկանելիությունը չի հաջողվել պարզել) շարժիչի հատվածը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:





Լրահոս